ՊՆ-ն փորձում է բանակի համար ձեռք բերել էժան եւ անորակ կարտոֆիլ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հեռախոսով տեղեկացրեց Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Սեդրակ Գասպարյանը: Ըստ նրա՝ Հոռոմ այցելած երկու անհայտ անձինք ներկայացել են ՊՆ-ի անունից եւ հայտարարել, որ պատրաստվում են 40 դրամով մենատնտեսներից ձեռք բերել կարտոֆիլ՝ «նախընտրելի է անորակ, քանի որ նախատեսված է բանակի համար»:
Փորձեցինք ՊՆ-ից տեղեկանալ, թե ովքեր են ՀՀ բանակին կարտոֆիլ մատակարարող ընկերությունները եւ ինչու են էժան ու անորակ կարտոֆիլ փնտրում: «Դարձավ նույն գոմեշի մսի պատմությո՞ւնը: ՊՆ-ն հայտարարում է մրցույթ բանակին մատակարարվող սննդի ձեռքբերման համար: Գնված սնունդը մի քանի փուլերով ստուգվում է, ապա իրականացվում է գործարքը: Մենք կփորձենք պարզել, թե ովքեր են ինքնակոչները եւ ինչ իրավունքով են վարկաբեկում նախարարությանը»,-վրդովված ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԷԺԱՆ ԿԱՐՏՈՖԻԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ