Սպասվում է փոփոխական եղանակ, շրջանների զգալի մասում` տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում ապրիլի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

27-28-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-30-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Իսկ Երևանում ապրիլի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:




Լրահոս