2011թ. ընթացքում ՀՀ քրեակատարողական հիմնարկների 119 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են տույժի տարբեր միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն, կոչման իջեցում, պաշտոնից ազատում:
Այդ մասին “Pastinfo .am”-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում տույժի են ենթարկվել ՀՀ քրեակատարողական հիմնարկների 82 աշխատակիցներ: