Արցախում դատապարտված Շահբազ Գուլիևը վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջահանգիրյանն այցելել են հանրապետական հիվանդանոց՝ տեսակցելու Արցախում դատապարտված՝ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիևին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:

Ինչպես հայտնում են «Հելսինկյան նախաձեռնություն 92»-ից, այցի նպատակը վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մասին տեղեկանալն էր: Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: Նույնը հաստատում է նաև հիվանդը:

Նշելով, որ Շահբազ Գուլիևը իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար, «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեից հայտնում են.

«Մենք, մեր երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հանրապետության իշխանություններին և Ստեփանակերտի բուժհաստատության բժիշկներին, ովքեր ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ և մարդասիրության վեհ զգացում»:




Լրահոս