2008-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն այս օրը` հոկտեմբերի 12-ը, հաստատել է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
Օրը պատահական չի ընտրված` 2004 թ. այս օրն ընդունվել է “Ծխախոտի իրացման, սպառման օգտագործման սահմանափակումների մասին” ՀՀ օրենքը, որի համաձայն` արգելվում է ծխել կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում:
2004 -ի տվյալներով Հայաստանում ծխել է տղամարդկանց 60 տոկոսը, իսկ 2009-ի հարցումների արդյունքներով` 52 տոկոսը: Կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունը շարունակում է մնալ 2 տոկոս։
Մասնագետները տարբեր առիթներով զգուշացնում են` ծխախոտը եւ ծխախոտի ծուխը 4000 քիմիական միացություններ է պարունակում: Օրական 10 գլանակ ծխելու դեպքում օրգանիզմում 1-2 տարվա ընթացքում կուտակվում է վնասակար նյութերի մոտ 2 կգ, 10 տարի ծխելուց հետո` 4 կգ, 20 տարվա ընթացքում՝ մոտ 6 կգ: Ամբողջ աշխարհում ծխախոտը մահացության առաջին պատճառն է: