Ամերիկացին իր աներոջից ժառանգություն է ստացել 13 հազար ծաղրածու արձանիկների տեսքով, ինչպես նաեւ համապատասխան հագուստ, կեղծամներ եւ դիմահարդարման պարագաներ։ Ամերիկացու աները եղել է ծաղրածուների մեծ սիրահար եւ հաճախ է նրանց պես հագնվել ու այցելել մանկական հիվանդանոցներ ու մանկապարտեզներ՝ փոքրիկներին ուրախացնելու։
Ամերիկացին պատրաստվում է ծաղրածուներին վաճառքի հանել տեղի խանութներից մեկում։ Նա խոստովանել է, որ արտասովոր կտակից հետո իր մեջ հետաքրքրություն է առաջացել կլոունադայի նկատմամբ եւ պատրաստվում է հատուկ քոլեջ ընդունվել։