Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՊՆ քննչական ծառայության վարույթում գտնվող «գոմեշի մսի» գործը մտել է փակուղի, քանի որ հետքերը տանում են այնպիսի ձերբակալությունների, որից հետո երկրում հեղափոխություն կլինի: ՊՆ-ի արձագանքը չուշացավ. անմիջապես մեղադրանք առաջադրվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ, որը, ըստ «Հենարան»-ի, տեղեկանքներ է հավաքել գյուղացիներից, թե իբր միս է մթերել: Շարունակելով թեման՝ նշենք, որ մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «գոմեշի մսի» պատմության հետ առնչություն ունի նաեւ ՀՅԴ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: «Ձեզ հրավիրե՞լ են հարցաքննության». մեր հարցին ԼՂՀ փոխվարչապետը պատասխանեց. «Ես այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ միայն գոմեշի մսի, այլեւ ընդհանրապես Հայաստանում ոչ մի ներկրումների հետ ոչ մի կապ չունեմ, բացառությամբ Հադրութի շրջանում գործող ջրաշխարհի համար ներկրվող քիմիկատների: Նման բիզնեսով ընդհանրապես չեմ զբաղվել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ