ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը Ազգային գրադարանի գործով դեռ չի հրավիրվել հարցաքննության: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից. «Իրավական գործընթաց իր հանդեպ դեռ չկա»: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային գրադարանի 305 մլն, ապա 709 մլն 641 հազար դրամանոց հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված թերությունների առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ յուրացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով տարբեր տեսակի փորձաքննություններ են նշանակվել:




Լրահոս