Բաղրամյան համայնքում ավագանու անդամները կանայք են. տղամարդիկ գնացել են արտագնա աշխատանքի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու հինգ անդամներից  չորսը կանայք են: Այս գյուղում ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել անցած տարվա դեկտեմբերի 21-ին: Բաղրամյանի գյուղապետ Կայծակ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու կազմում միայն կանայք են, քանի որ իրենց գյուղի տղամարդիկ մեկնել են ՌԴ` արտագնա աշխատանքի:

«Բա ընտանիքն ո՞վ պետք է պահի, կերակրի: Իսկ ավագանու անդամները չեն վարձատրվում, դրա համար էլ տղամարդիկ չեն մնացել եւ գնացել են ՌԴ` արտագնա աշխատանքի, կանայք էլ հասարակական հիմունքներով ավագանի են»,- ասաց գյուղապետը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իր համար դժվար չէ՞ ավագանու կին անդամների հետ աշխատել, գյուղապետը պատասխանեց. «Կանայք ավելի աշխատասեր եւ օբյեկտիվ են, քան տղամարդիկ»: Հավելենք՝ Բաղրամյանի օրինակը թերեւս ամբողջությամբ բնութագրում է Հայաստանում ներկայումս տիրող վիճակը` դատարկված գյուղեր, լավագույն դեպքում՝ բնակեցված միայն կանանցով եւ տարեցներով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս