ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ 17-րդ տեղում ես ցուցակի, եւ այդ ցուցակում կարող էին հազարավորները լինել, դա նշանակում է՝ քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը երկրի նախագահի կողմից տրվել է»:

Արտաշես Գեղամյան «Ա1+»

Այս խոսքերն արտաբերել է Արտաշես Մամիկոնիչը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանը ներողություն խնդրել է Ձեզանից 10 տարի առաջ դատարկ դհոլ անվանելու համար: Պարզվում է՝ Գեղամյանի վիրավորանքն անցել է: Սարգսյան-Քոչարյան հանցավոր զույգից մեկն իրեն հասցրած վիրավորանքը փոխհատուցել է պատգամավորի մանդատով: Հետաքրքիր է՝ եթե առավել կոպիտ բնորոշում տրված լիներ, ի՞նչ պաշտոնով էր հնարավոր փոխհատուցել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդի վիրավորանքը: Ու ընդհանրապես, ի՞նչ հաշվարկով է կուսակցության առաջնորդի վիրավորանքի փոխհատուցումն արվում: 




Լրահոս