Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Կոմունիստական կուսակցությունը և «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա»-ն այսօր երթ են անցկացրել Երևանում:
Նրանք ձեռքերում պահում էին տարբեր պաստառներ` «Նվազագույն աշխատավարձը հավասարեցնել նվազագույն սոցիալական բյուջեին», «Կեցցե մայիսի 1-ը» և այլ գրություններով: