Աշխատանքի օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և ներկայացրել իր աշխատանքային ուղին:
«Աշխատանքի օրվա առիթով վերհիշեցի իմ համեստ աշխատանքային ուղին: Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:
Հետո տարբեր առարկաներ եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և սովորել, և աշխատել: Հետո` բժշկական համալսարան… Ազգային ժողով… Կառավարություն:
Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլև աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար: Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր ժողովուրդ», – գրել է նա: