Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով գտնվում է հղիության վերջին ամսում, տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է Քենսինգթոն պալատի թվիթերյան էջում:
«Քեմբրիջի դքսուհին առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց: Նա գտնվում է ծննդաբերության վաղ փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ավելի վաղ Ուելսի արքայազն Չարլզը հույս է հայտնել, որ թոռնուհի կունենա: