“Օգնի՛ր եղբորդ” նախաձեռնության շրջանակներում Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին։
Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, երեկ Հալեպ հասած օգնությունը դիմավորել են Հալեպի քաղաքապետ Ուալիդ Աքքադը, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը:
Հալեպի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ օգնության համար, նշելով, որ այն վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին։
Օգնությունը բաժանվելու է կարիքավոր ինչպես հայ, այնպես էլ սիրիացի ընտանիքներին։ Օգնության բաժանումը համակարգելու է սիրիահայերի շրջանում ստեղծված “Սիրիահայ շտապ օգնության մարմինը”։
Հայաստանից Հալեպ է ուղարկվել շուրջ 14 տոննա օգնություն, հիմնականում՝ սննդի տեսքով։ Օգնությունը, սակայն, շարունակական է լինելու և առաջիկայում նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել։
tert .am