ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ սնանկ ճանաչվելու վերաբերյալ օրենք կամ որոշում կա՞:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դավիթ Սեպոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու գործընթացը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
կապերի եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆինանսների նախարարության այս պատասխանը լավագույն դեպքում կարող է բավարարել պրոֆեսիոնալ իրավաբանին, բայց ոչ երբեք մեր թերթի միջոցով նախարարությանը դիմած ՀՀ շարքային քաղաքացուն: Տարակուսելի է, որ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժինը զլացել է մանրամասն եւ մատչելի կերպով շարադրել հասարակության անդամներից մեկի` Դավիթ Սեպոյանի հարցի պատասխանը: