Գերմանիայի հյուսիսին հարվածած տորնադոյի զոհն է դարձել մեկ մարդ, ևս 30-ը վիրավորվել են, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Քամու ուժեղ պոռթկումների պատճառով Համբուրգում զոհվել է 26-ամյա տղամարդ: Նրա մեքենայի վրա են ընկել հարևան շենքի տանիքի մասերը, իսկ նրա հղի ընկերուհին ծանր մարմնական վնասվածքներ է ստացել:
Տորնադոյի պատճառով վնասվել են բազմաթիվ շենքեր, պոկվել են տանիքներ ու արմատներից պոկվել են ծառեր:
Տարերքը մեծապես վնասել է Բյուտցովի մոտերքում գտնվող նավահանգստային Տոստոկ քաղաքը: