ՀԺ. Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը:
“ԱԱԾ-ի անանուն աղբյուրը մեր թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, եւ այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երեւում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաեւ ողջ հաստիքացուցակը` աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը: Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, եւ նա հայտնվելու է ճաղերի ետեւում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` իհարկե”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս