ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը 95-96-ին դեռ լի էր պայքարելու եւ ճշմարտության համար գնալու ցանկությամբ՝ գլխին խփեցին: Հետո եկավ 98 թիվը, դժվար է ասել՝ 98-ին ինչ տեղի ունեցավ, որովհետեւ շատ ալիքներ խառնվեցին, բայց հետո էլի մարդիկ ունեցան նույնը, հիասթափվեցին, կամաց-կամաց համակերպվեցին դրան»:

Վազգեն Մանուկյան «Առավոտ»

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը ճշգրտորեն ներկայացնում է իր հոգեվիճակը՝ որպես հասարակության շրջանում եղած տրամադրություն: Իհարկե, չենք բացառում, գուցե հասարակության շրջանում եւս նման հիասթափության ալիքներ կան, բայց դրանք հաստատ առավել սրվեցին 2008-ի մարտի 1-ի ողբերգությամբ, որի մասին Մանուկյանն անհայտ պատճառներով լռում է: Թեեւ գուցե պարզ է. ԱԺՄ նախագահն այսօր Սերժ Սարգսյանին կից կառույցի ղեկավարն է, հո չէ՞ր հիշեցնելու, որ Սարգսյանն այդ աթոռին նստեց 10 մարդու արյան գնով:




Լրահոս