Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, տեսնել. Սուրիկ Խաչատրյանը` որդու հետ կապված միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին մասնակցում է նաև Սյունիիք  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, լրագրողները փորձել են մարզպետից շնորհավորական որևէ խոսք լսել Երկրապահի օրվա առթիվ, ինչին ի պատասխան Ս. Խաչատրյանը նշեց, որ նահատակների հոգիների համար իր աղոթքն ուղղել է Աստծուն և շնորհավորական «որևէ խոսք լրագրողներին ասելու չունի»:

Երբ փորձեցինք պարզաբանում ստանալ որդու հետ կապված միջադեպի մասին, նա նշեց.«Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, չեմ ուզում ձեզ տեսնել, ոչինչ չունեմ ասելու»,-նշեց մարզպետը`  հրաժարվելով որևէ այլ հարցի պատասխանել:




Լրահոս