Սուրիկ Խաչատրյանի որդին կարողացել է լքել Հայաստանը. Սյունիքի քրեական տարրերը որոշել են հարցն իրենց ձևով լուծել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն ավելի քան մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ Գորիս քաղաքում ծեծկռտուք տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ: Ու մինչ քննչական կոմիտեն ծանուցագիր է պատրաստում վկաներին ու մասնակիցներին հարցաքննելու եւ բերման ենթարկելու մասին, իսկ գործը հսկող դատախազն էլ ինչ-որ ցուցումներ է տալիս, մարզպետի որդին հասցնում է լքել Հայաստանը:

Թվում էր, որ հայրենի իրավապահ համակարգի ներկայացուցիչները հերթական ծեծկռտուքի մասին տեղեկանալուց հետո պետք է մեծ արագությամբ գործի անցնեին՝ վայրկյան առաջ պարզելու եւ մեղավորներին բերման ենթարկելու, առավել եւս, որ կրկին հիշատակվում էր Սյունիքի ամենազոր մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու անունը: Բայց ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 7-ին միայն ձեռնամուխ եղավ ծեծի գործով բոլոր մասնակիցներին ծանուցագիր ուղարկելու կարեւոր գործին, որպեսզի ծեծկռտուքի մասնակիցները ներկայանան հարցաքննության: Եւ, ահա, նրանց մեջ էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որն առիթից օգտվելով՝ փախուստի դիմեց:

Իսկ ո՞րն էր խնդիրը, որ Սուրեն Խաչատրյանի որդուն ավելի շուտ չէին հրավիրում հարցաքննության: Բանն այն է, որ թեեւ հանրության շրջանում տարածված են նրա մասնակցության մասին լուրերը, սակայն փաստացի գործում չկան էական փաստեր, որ նա մեղավոր է: «Ժողովուրդ»-ին այս ծեծի գործով անցնողների ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, հարցաքննվածներից որեւէ մեկը  իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը չի գրել եւ չի պատմել, որ կոնկրետ նա է ծեծել Հարութ Զաքարյանին կամ որեւէ մեկ այլ անձի: Թե ինչն է պատճառը, որ որեւէ մեկը նման բան չի գրել, մի քանի վարկածներ կան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս