ՀԺ. Շարմազանովը սպառնացել է, որ իրենք կարող են անուններ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարտադիր կուտակային կենսաթոշակի անցնելու մասին օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները երեկ խորհրդարանում անցել են լարված մթնոլորտում: Այս փաթեթը քվեարկության է դրվելու հաջորդ քառօրյայի ընթացքում:
“Հայկական ժամանակ”ը գրում է, որ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ արձագանքել է ՀԱԿ խմբակցության պատգամավորների` օրենսդրական փաթեթին դեմ քվեարկելու որոշումը հիմնավորող փաստարկներին: Նա վրդովվել է հատկապես, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, թե պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումները հայտնվելու են Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ,հովանավորությունը վայելող ֆինանսական երիտօլիգարխների ձեռքերում, և ամբողջ այս ծրագիրը կդառնա պարզապես ժողովրդին թալանելու ևս մեկ միջոցե: Շարմազանովն ասել է, թե պետք չէ անհիմն մարդկանց անուններ հնչեցնել` սպառնալով, թե իրենք էլ կարող են բազմաթիվ անուններ տալ:




Լրահոս