ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային տարիներին քաղբանտարկյալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը վերջերս նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի խորհրդական: Ուշագրավն այն է, որ Կարախանյանը նախորդ երկու գումարումներում եղել է պատգամավոր, ի սկզբանե կանգնած է եղել ԱՄԿ-ի, այնուհետեւ ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում: Ճիշտ է, պատգամավորական գործունեության ընթացքում առանձնապես ակտիվ չի եղել, սակայն նա ՀՀԿ-ի համար շատ բան է արել, շատ ավելին, քան այսօր ՀՀԿ անվան տակ պատգամավոր դարձած Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլք: Ու առաջին հերթին ՀՀԿ-ի համար է ամոթալի, որ չեն գնահատում իրենց կուսակցության հիմնադրման ակունքներում կանգնածներին եւ պատգամավորական մանդատ են շնորհում նորելուկ, անհասկանալի կերպարների:




Լրահոս