Հռոմում շարունակվող Մասթերսի վերջին շրջանում Ռաֆայել Նադալը հաղթահարել է Ջոն Իզների արգելքը և կխաղա 1/4 եզրափակչում:
Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե և ավարտվել է Նադալի հաղթանակով՝ 6:4, 6:4: Քառորդ եզրափակչում Նադալի մրցակիցը կլինի Ստեն Վավրինկա – Դոմինիկ Տիմ զույգի հաղթողը: