Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը վրաերթի է ենթարկել 3 դեռահասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովի ոստիկանության աշխատակիցների կողմից հետաքննվում են ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները, որում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի մեքենայի անիվների տակ են հայտնվել երեք դեռահաս:

Ինչպես հայտնում է «Блокнот Ростов-на-Дону», վթարը տեղի է ունեցել «Մեծ Սադովայա» փողոցի վրա: Գլխավոր հյուպատոսի Toyota Avalon ավտոմեքենայի վարորդը շրջադարձ կատարելու ժամանակ չի զիջել Lada Priora-ին, որը ընթացել է հակառակ ուղղությամբ: Արդյունքում գրանցվել է երկու մեքենաների բախում, ինչից հետո Toyota -ն շպրտվել է մայթեզրի վրա, որտեղ այդ պահին եղել է 3 դեռահաս: Արդյունքում 14-ամյա պատանին տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել ու հիվանդանոց տեղափոխվել:




Լրահոս