Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համագումարը: Նիստերի դահլիճը լեփ-լեցուն է:
Կուսակցություններից ներկա են ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցութան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբաուխանայնը: Համագումարին ներկա են նաև ԲՀԿ նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը:
Սակայն, պետք է նշել, որ հրավիրվածների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Որոշների տեսքից էլ կարելի է հասկանալ, որ անչափահասներ են: