Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Նա խոստովանել է, որ մայիսի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1957 թ. ծնված Սուսաննա Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է մոտ կանխիկ գումար, բժշկական ապահովագրական քարտ և տարբեր զեղչային քարտեր:
Կատարվում է հետաքննություն: