Հժ. Փլուզված շենքի կառուցապատող ՍՊԸ-ն կառուցում է կաթողիկոսի երեվանյան նստավայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” ՍՊԸ-ն, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երևանի կենտրոնում կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը և”Սուրբ Աննա” եկեղեցին: Այս մասին, թերթը տեղեկացել է վերոնշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքից:
“ՀԺ” թղթակիցն այս ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից երեկ հետաքրքրվել է արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, և ընդհանրապես՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաև եկեղեցի է կառուցում: Այս հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել: “Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք”,- ասել է նա և անջատել հեռախոսը: Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի փլուզման հետևանքով տուժող շինարարներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:




Լրահոս