ՀԱՊԱՂՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարտի 1-ի հետ կապված բոլոր բաց հարցերը պետք է պատասխան ստանան: Սակայն, ըստ նրա, իրենք դեռ չեն քննարկել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը: «Ուսումնասիրելիս հանձնաժողովի կազմավորման հիմունքները, սկզբունքները եւ նպատակները պետք է մենք պարզենք, թե որքանով է այն տարբերվելու նախկինում եղած հանձնաժողովից: Ու եթե լինեն տարբերություններ, ապա ես միանշանակ կողմ եմ լինելու այդ հանձնաժողովի ձեւավորմանը: Առայժմ ուսումնասիրում ենք եւ եզրակացություն դեռ չենք անում»,-նշեց տիկին Վարդանյանը:




Լրահոս