ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՅԴ-ի դերը մշտական կա քաղաքական դաշտում: Անկախ նրանից՝ քանի պատգամավոր կունենա խորհրդարանում, համենայնդեպս, ՀՅԴ-ի դերակատարումը կա, որովհետեւ ազգային հենքով կուսակցություն է եւ ընդհանրապես տարբերակվում է քաղաքական դաշտից»:

Գալուստ Սահակյան «Ազատություն»

Գալուստ Սահակյանը շատ նրբաճաշակ է: Նա այս խայտաբղետ քաղաքական ընտրանու մեջ պտտվել, պտտվել է ու կանգնել հնամյա կուսակցության վրա: Վստահ ենք, որ Սահակյանը «Դաշնակցության» հետ տարիներ շարունակ «պասերով» աշխատել է եւ գիտի, որ նրանց հետ «լեզու գտնելն» ավելի հեշտ է, քան, օրինակ, «Ժառանգության» կամ Հայ ազգային կոնգրեսի: Դրա համար էլ կարեւորում է նրանց: Բայց հետաքրքիրը նրա արած ձեւակերպումն է՝ ազգային հենքով կուսակցություն, որը տարբերակվում է քաղաքական դաշտից: Դե իհարկե, ՀՀԿ-ն ինչքան «հաց ու պանիր պիտի ուտի», որ ՀՅԴ դառնա:




Լրահոս