Կապան -Գորիս ճանապարհին քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մարզպետը եղել է մեքենայում: Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ վիրավորներ և զոհեր չկան: Իսկ հարցին, թե հնարավոր է՝ սա պայմանավորված լինի իր ընտանիքի հետ կապված վերջին դեպքերի հետ, Սուրիկ Խաչատրյանը բացառեց: