Հնդկաստանի Անթրա Պրադեշ նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել: Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում ևս մի քանի նահանգներում։ Փոթորկի հետևանքով վնասվել է ավելի քան 1 500 տուն, հազարավոր մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր վրանային կացարաններ:




















































































