ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ովքե՞ր են համարվում ավելացված արժեքի հարկ վճարողներ, ինչպե՞ս է իրականացվում գործարքների հարկվող շրջանառությունը, եւ օրենքով ի՞նչ բացառություններ են սահմանված:

Հովհաննես Հակոբյան (49 տարեկան, բժիշկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ցանկացած անձ, որն իրականացնում է տնտեսական գործունեություն, եւ որի կողմից նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 58.35 մլն դրամը (ԱԱՀ-ի շեմը), համարվում է ԱԱՀ վճարող: Անձն ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում որեւէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ շեմը: Այս դեպքում ԱԱՀ-ով հաշվարկվում է դրա շեմը գերազանցած մասի համար: Կան մի շարք բացառություններ, որոնց առկայության դեպքում անձը չի կարող օգտվել ԱԱՀ շեմից եւ անկախ իրականացրած գործարքների հարկվող շրջանառության մեծությունից` համարվում է ԱԱՀ վճարող: Այդ բացառությունները սահմանված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես եթե անձը`
իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար տարեկան տուրքը սահմանված է 100 000 դրամ եւ ավելի,
համարվում է ենթակցիզային ապրանքներ արտադրող կամ ներմուծող,
l համարվում է մեկ այլ անձի հիմնադիր կամ կանոնադրական կապիտալում փայամասնակցության չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը,
նախորդ տարում եկամուտների 80%-ից ավելին ստացել է մեկ անձից,
վաճառվող ապրանքների 80% եւ ավելին ձեռք է բերել մեկ անձից:
Ֆիզիկական անձինք համարվում են ավելացված արժեքի հարկ վճարող, եթե իրականացնում են ապրանքների մատակարարում: Ֆիզիկական անձի` օրենքով սահմանված դեպքերում իրականացված գործարքների մասով ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում: Եթե անձը կարող է օգտվել ԱԱՀ-ի շեմից, սակայն ցանկանում է համարվել ԱԱՀ վճարող, ապա նա կարող է հարկային մարմին ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու մասին օրենքով նախատեսված հայտարարությունը եւ համարվել ԱԱՀ վճարող:

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ի հարկային քաղաքականությունը բավական կոշտ է, որի արդյունքում տնտեսվարողներն անգամ խուսափում են ԱԱՀ-ից, ու հազիվ թե ֆիզիկական անձինք ցանկանան ինքնակամ այդ բեռը կրել:




Լրահոս