ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը շնորհավորել է Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահական և Կոնգրեսի՝ երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ։ “Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային՝ նախկին նահանգապետ Ռոմնիի դեմ տարած հաղթանակի և լավ քարոզարշավի համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ամերիկահայ ընտրողներին, ովքեր ընտրության գնացին՝ ընտրելու տեղական այն թեկնածուներին, ովքեր աջակցում են մեզ՝ համայնքին հուզող հարցերում”,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Կոնգրեսի թեկնածուներից, որոնց սատարում է համայնքը, մեծ առավելությամբ հաղթել են Բոբ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնեն և այլք։ Հայ Դատի գրասենյակը ստարում էր ավելի քան 140 թեկնածուի՝ ԱՄՆ 30 նահանգում։




Լրահոս