«Ցավն էն ա՝ աբիժնիկներ շատ ունեմ, որ մինչեւ հիմա վառված են ինձանից: Քաղաքապետ էլ չեմ, բայց էլի սաղի աչքի փուշը նորից Վարդանն ա դուրս գալիս»:
Իսկապես, կյանքը շատ անարդար է. Վարդան Ղուկասյանը կորցրեց Գյումրու քաղաքապետի աթոռը, ապա որդին հայտնվեց հետախուզման մեջ, այդ ընթացքում էլ բացահայտվեց, որ 100 հազար դրամով հարազատ եղբայրը «Չայկա» մակնիշի ավտոմեքենա է դուրս գրել քաղաքապետարանից: Իսկական «թարսություն»: Բայց հետաքրքիր է՝ Վարդան Ղուկասյանը փորձե՞լ է վերաարժեւորել երեւույթները, իր համար գտե՞լ է հարցի պատասխանը՝ երբվանից է դարձել «աչքի փուշը»: Գուցե այդ հարցի պատասխանո՞ւմ է թաղված «շան գլուխը»: Կարծում ենք՝ արժե, որ Վարդան Ղուկասյանը մտածի այս ուղղությամբ: