Էրդողանը հայտարարել է, թե երբ հրաժարական կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP) կարողանա ապացուցել, որ Անկարայում նոր նախագահական նստավայրի կառուցման ժամանակ ոսկի է օգտագործվել: Այս մասին Էրդողանն ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին:

Նա նշել է, որ եթե ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կըլըչդարօղլուն չկարողանա դա ապaցուցել, ապա հրաժարական պետք է տա հենց նա:

Հավելենք, որ ավելի վաղ Կըլըչդարօղլուն հայտարարել է, որ Անկարայում նոր նախագահական նստավայրը կառուցելու ժամանակ ոսկի է օգտագործվել:




Լրահոս