1 հունիսի 2015 թ., Երևան. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևան Մոլը և Beeline–ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» բարեգործական ծրագրի անցկացման մասին: Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի շրջանակում Երևան Մոլի հարկի տակ գործող խանութներն իրենց մեկամսյա եկամտից կտրամադրեն որոշակի գումար՝ ուղղված շարժողական խնդիրներ ունեցող երեխաների առողջության բարելավմանը։ Բարեգործական ակցիայի շրջանակում Beeline-ը նույնպես կտրամադրի իր որոշ ծառայությունների եկամտից ստացված 10%–ը:
«Շատ կարևոր է հունիսի 1-ը տոն դարձնել այն մանուկների համար, ովքեր առողջական խնդիրներ ունեն և ուրախ մանկություն ունենալու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նրանք, առավել քան մնացած երեխաները, ունեն մեր ուշադրության և հոգատարության կարիքը» – նշեց Երևան Մոլի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։
«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ և առողջ լինելու իրավունք ունի, ինչին կարելի է հասնել մեր բոլորի համատեղ ջանքերով։ Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր և լավատեսություն ապագայի հանդեպ, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:
Ծրագրին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամբողջ հունիս ամսին կատարելով գնումներ Երևան Մոլի այն խանութներից, որոնց ցուցափեղկին փակցրած է «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագրի լոգոտիպը, Դուք կունենաք Ձեր ներդրումը:
Նշենք նաև, որ Beeline բաժանորդները կարող են նվիրատվություն կատարել ուղարկելով ANGEL բառը 7733 կարճ համարին: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 500 ՀՀ դրամ է:
Ցանկացողները կարող են նաև դրամական փոխանցում կատարել «Ամերիաբանկ»–ի 1570005147680400 բարեգործական բանկային հաշվեհամարին:
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beangel.am կայքից։