Ժամանակ է պետք, որ օլիգարխները եկեղեցի կառուցելու փոխարեն վերանորոգեն հները. Հասմիկ Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակ է պետք, որպեսզի օլիգարխները նոր եկեղեցի կառուցելու փոխարեն որոշեն վերանորոգել հները: Մենք կամաց-կամաց գնում ենք էդ տենդենցին, ժամանակ է պետք, գիտեք: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե  ավելի նպատակահարմա՞ր չէ, որ օլիգարխները նոր եկեղեցի կառուցելու փոխարեն հները վերականգնեն, նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Իսկ այն դիտարկմանը, թե ավելի ճի՞շտ չէ  եկեղեցիներ կառուցելու փոխարեն սոցիալական խնդիրներ լուծել,  նախարարը պատասխանեց. «Եթե մենք անընդհատ սոցիալականը որպես հիմք վերցնենք, նշանակում է` մենք երկրի ոչ մի զարգացում չենք կարող ունենալ: Սոցիալական խնդիրը կա, ինքը, իհարկե, ժամանակի մեջ պետք է լուծվի և լուծվում է:  Բայց երկիրը պետք է զարգանա և նաև ժամանակակից ճարտարապետությունը պետք է իր հետքը թողնի:  Ինչքան էլ որ մենք ասենք՝ էս ճիշտ է, էն սխալ է, բայց ինչ-որ բնականոն խնդիրներ կան: Ժամանակին, որ Հյուսիսային պողոտան կառուցվեց, ասացինք՝ ինչո՞ւ է կառուցվում: Կյանքն իր հունով պետք է գնա առաջ»:




Լրահոս