Ժողովուրդ. Վերադասավորումներ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդը” գրում է, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) կողմից Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հետ կապված ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվել են Իջեւանի ոստիկանապետ, գնդապետ Ստեփան Մելքոնյանը, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի բաժինների աշխատողներ:
“Տեղեկացանք, որ Իջեւանի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Եգանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության ԿՀԴՊՎ բաժիններից մեկի պետի պաշտոնը: Նա ծագումով Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղից է: Տեղացի լինելը Եգանյանին կօգնի, թե կխանգարի ոստիկանապետի աշխատանքում՝ ցույց կտա ժամանակը”,- գրում է թերթը:




Լրահոս