Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը:
Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթ զբոսայգում անցկացվել է «Ողջույն Շենգավիթ» խորագրով միջոցառումը։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների, ինչպես նաև ծաղրածուների հետ, հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել է երաժշտական և պարային կատարումներով: Անցկացվել են նաև խաղ-մրցույթներ:
Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են ու նաև ուսուցողական կարևոր նշանակություն ունեն: