Սերբիան առավելագույն ջանքերը կգործադրի ԼՂ հիմնախնդրի հաջող կարգավորման համար. Իվիցա Դաչիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-­ն շահագրգռված է կայունություն պահպանել այս տարածաշրջանում և ամրապնդել փոխվստահությունը տարածաշրջանի դերակատարների միջև: «Արմենպրես»­-ի փոխանցմամբˋ հունիսի 3­ին Հայաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Դաչիչը վերահաստատեց ԵԱՀԿ նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ես ամբողջովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահներիˋ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքներին և այն աշխատանքին, որ կատարում է իմ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում: Սերբիան, որպես նախագահող երկիր, առավելագույն ջանքերը կգործադրի հարցի հաջող կարգավորման համար»,­ նշեց եվրոպացի դիվանագետը:

Նա նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի և ԵԱՀԿ միջև ձևավորված լավ հարաբերությունների առթիվ: Արտգործնախարարների բանակցությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ­ում սերբական նախագահության առաջնությունների իրականացմանը: Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղղված ԵԱՀԿ քայլերին և շեշտել Մինսկի պայմանավորվածության իրագործման անհրաժեշտությունը:




Լրահոս