Գետում խեղդված երեխաները եղբայրներ էին. նրանցից մեկին հնարավոր էր փրկել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Վեդի գետից դուրս են բերվել 2006 թ. ծնված Ա. և 2008 թ. ծնված Ա. Դ.-ների դիերը:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեխաները Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչներ էին: Մեզ հետ զրույցում Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը հայտնեց, որ ջրահեղձ եղած երեխաները եղբայրներ էին, գետում լողանալու էին գնացել. «Այդ գետում տարվա այս եղանակին երեխաները միշտ լողում են: Խորը գետ է: Նրանց դիերը մի քանի այլ երեխաներ են նկատել: Երևի թե այնքան էլ շուտ տեղի չի ունեցել դեպքը, քանի որ երեխաներից մեկին հնարավոր էր փրկել, ցավոք, չհաջողվեց: Ես եմ ահազանգել դեպքի մասին»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ երեխաների մայրը տարիներ առաջ է մահացել, նրանք էլ ընտանիքի միակ երեխաներն էին:




Լրահոս