13-ամյա աղջիկը ցած է նետվել 11-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին և Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ բակում հայտնաբերված երեխան նույն շենքի 11-րդ հարկի բնակիչ, Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցի աշակերտուհի 13-ամյա Է. Սարգսյանն էր:
Հարևանները shamshyan .com-ին պատմել են, որ աղջիկը բնակվում էր հոր, մոր և իրենից մեծ եղբոր հետ: Ոստիկանությունը աշխատում է մի քանի վարկածների ուղղությամբ, այդ թվում՝ դժբախտ պատահարի և ինքնասպանության: Երեխան այդ պահին եղել է ննջարանում:  Փաստի առթիվ Ոստիիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 




Լրահոս