Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է ԵԽԽՎ-ի` մեծ աղմուկ հանած հակահայկական բանաձևի էությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելիք հակահայկական զեկույցի վերաբերյալ, որում առկա է «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» ձևակերպում: Նշվածի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Զոհրաբյանը նշեց, որ մեծ աղմուկ է բարձրացվել ոչնչից և հայկական մամուլում այս հարցով բացարձակ շփոթ է առաջացել: «Խոսքը չի վերաբերում նոր հակահայկական զեկույցի մասին: Խոսքը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունների վերաբերյալ» բանաձևի մասին է, որի զեկուցողներն են Ադրբեջանի հարցով զեկուցողներ Ագրամունտը և Իվինսկին: Իսկ նրանք հայտնի են որպես Ադրբեջանի հայտնի «խավիարակերներ»: Փոխանակ այս զեկուցողները զեկույցում անդրադառնան Ադրբեջանում տիրող իրավիճակին, այն որ Ադրբեջանում կա 80 քաղբանտարկյալ, որոնցից 2-ի վիճակը մահացու է, խոսում են Լեռնային Ղարաբաղի մասին և նման մեջբերումներ են անում: Իրականում այս զեկույցի հեղինակը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ուոլտերն է, ով չի ընտրվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր: Քննարկվում է զեկույցի միայն վերնագիրը, իսկ զեկույցը դեռ պետք է գրվի 1,5 տարվա ընթացքում»,-մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ամառային նստաշրջանին մտադիր էր չմեկնել Ստրասբուրգ, քանի որ կուսակցական մի քանի գործեր ունեն և պլանավորում են մարզային այցելություններ, բայց կմեկնի` հատուկ իր ելույթում բարձրաձայնելու, որ «Եվրոպան գտնվում է Ադրբեջանի կրունկի տակ և որ Ադրբեջանն ամբողջապես փաթեթավորել և գնել է Եվրոպայի խորհուրդը: Այն վերածվել է Ադրբեջանի պատանդի»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս