Բնակարանում անգիտակից են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ Ժամը 12.42-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի թիվ 8 շենքի 132-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող 1957 թ. ծնված Ա. Խաչատուրովային, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:




Լրահոս