Նախօրեին «Եվրատեսիլ 2013» երաժշտական մրցույթի տոմսերը վաճառքի են հանվել եւ սպառվել մեծ արագությամբ՝ իրացումը սկսելու պահից 22 րոպե անց: Նշենք, որ ամենաէժան տոսմն արժե 10 եվրո: «Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթն այդ երկրում արդեն 5-րդ անգամ է անցկացվում՝ այս անգամ երգչուհի Լորինի հաղթանակի շնորհիվ:
Ի դեպ, այս տարի ֆինանսական խնդիրների պատճառով Լեհաստանն ու Պորտուգալիան հրաժարվել են «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցելուց:
ՄԵԾ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ