Հայտնաբերվել է Դեբեդ գետում խեղդված երեխայի դիակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ հունիսի 22-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դեբեդ գետում լողալու ժամանակ երկու անչափահաս տղաներ` 2000 թ. ծնված Արեգ Շահբազյանը և նույն թվականին ծնված Լևոն Գասպարյանը, ընկել են գետի հոսանքի մեջ:

Արեգ Շահբազյանին օգնել են դուրս գալ գետից, իսկ Լևոն Գասպարյանին հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են որոնողական աշխատանքներ:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների, Նոյեմբերյանի քննչական բաժնի և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային վարչության ջրասույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 22-ին, ժամը 19.33-ին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, Դեբեդ գետից, հայտնաբերել են Լ. Գասպարյանի դիակը:
Կատարվում է քննություն:




Լրահոս