Սամվել Կարապետյանը դեմ է հուշարձանները Երեվան տեղափոխելու ծրագրին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին: Հուշարձանագետն անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:
“Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի և հնարավորություն չտա իբրև ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը”,- ասել է Սամվել Կարապետյանը:




Լրահոս