Երևանյան գիշերային ակումբում թեժ մթնոլորտ էր. պարուհին ծեծի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նուբարաշենի խճուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Armlur.am-ի տեղեկություններով, այստեղ գտնվող գիշերային ակումբներից մեկի պարուհուն ծեծել է այցելուներից մեկը: Պարուհին էլ հաղորդում է ներկայացնել ոստիկանություն` ասելով, որ իրեն ֆիզիկական ցավ է պատճառվել, հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, պարուհի Կ. Ա.-ն չի ճանաչել իրեն ծեծի ենթարկողին, նախկինում նրան չի տեսել: Իսկ ծեծկռտուքն առաջացել է ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանելուց հետո:

Ակումբում գտնվող մեկ այլ կին ևս անմասն չի մնացել միջադեպից: Այցելուներից մեկը կրկին վիճաբանելուց հետո գողացել է նրա հեռախոսը:

Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը` հավելելով միայն, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս