Ամուսնու կողմից վիրավորված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» բ/կ կլինիկայի ղեկավար Արա Ղազարյանը քիչ առաջ Armlur.am-ի զրույցոմ հայտնեց, որ մոտ 30 րոպե առաջ սկսվել է ամուսնու կողմից հրազենային վիրավորված կնոջ վիրահատությունը: Նրան վիրահատարան են հասցրել ծայրահեղ ծանր վիճակում, այս պահին էլ կնոջ վիճակը գնահատվում է ծանր:

27-ամյա Միլենան ծննդաբերել էր 3 օր առաջ` կեսարյան հատումով, երեխայի վիճակը նորմալ է:

Վիրահատությունն ընթանում է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հսկողությամբ: Այն կտևի մոտ 2 ժամ:




Լրահոս