Ինդոնեզիայում կործանված «Հերկուլես» С-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռում 113 մարդ է եղել՝ ինքնաթիռի 12 անձնակազմն ու 101 ուղևոր:
Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել, հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի զինված ուժերի ներկայացուցչին:
«Հերկուլեսի» կործանումը գրանցվել է թռիչքից մի քանի րոպե հետո` Մեդան քաղաքի մոտերքում: Ինքնաթիռը կործանվել է քաղաքի արվարձանում՝ հարվածելով երկու բնակելի տան ու մի քանի մեքենաների: Ինքնաթիռի անկման վայրում հզոր հրդեհ է գրանցվել:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառն է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը: